Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Մելքոնյանների 14 հոգանոց ընտանիքն ամուսնացրեց ավագ դստերը

17:35, հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2016 թ.
Մելքոնյանների 14 հոգանոց ընտանիքն ամուսնացրեց ավագ դստերը
     Արարատի մարզի Այգավան համայնքի` Մելքոնյանների բազմազավակ ընտանիքի համար դեկտեմբերի 20-ը երջանիկ օր էր: 14 երեխաների հայրը` Մարտիկ Մելքոնյանն, ամուսնացրել էր իր աղջիկներից մեկին: Ընտանիքի հայրը MAMUL.am լրատվականի թղթակից հետ զրույցում մեծ ոգևորությամբ և հուզմունքով էր պատմում, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այդ կարևորագույն իրադարձությունը. «Աղջկաս ամուսնությունը պատահական ստացվեց: Մեզ համար անակնկալ էր, չէինք սպասում: Տղան մեր շրջանից` Վեդի քաղաքից է, բայց 10 տարի է` ընտանիքով ապրում են Ռուսաստանում: Ամուսնության նպատակով եկել էր, հանդիպել էր մեր աղջկան, հավանել էր, էդպես ամուսնացան: Ամսի 24-ին էլ մեկնելու են»:

     Հարցին, իսկ չե՞ն պատրաստվում 2017-ին նոր բալիկով լրացնել աղջկա տեղը, հայրը պատասխանեց. «Երեկ տխուր նստած էի, հարցրեցին` ինչի՞ ես տխուր, ասացի` մտածում եմ, որ 14-րդին ճանապարհում ենք, ո՞նց անենք, տեղը լրացնենք: Եթե Աստված էլի կամենա, ինչու չէ` մենք էն մարդը չենք, որ հրաժարվենք երեխայից, որովհետև յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեզ համար ուրախություն է, անկախ նրանից, թե ինչ վիճակում ենք»:
     Դեռ 2015-ին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ, ընտանիքն ապրում էր ոչ հարմարավետ և շատ փոքր տան մեջ, բայց վերջին շրջանում Մելքոնյանների բազմազավակ ընտանիքն ապրում է ավելի բարենպաստ պայմաններում:
     «Արարատի մարզպետի միջնորդությամբ անցած տարի կառավարությունը 7.5 միլիոն դրամ գումար հատկացրեց մեր ընտանիքի բարելավման համար: Գրեթե ամբողջությամբ ավարտեցինք շինարարությունը: Մի քիչ աշխատանքներ են մնացել, դա էլ գարնանը կավարտենք:
     Պետական նպաստը 108 հազար է, իսկ դրանով 17 հոգի պահելը շատ քիչ է: Ես շնորհակալ եմ այն բարերարներին, որոնք կանգնած են մեր ընտանիքի կողքին, նաև բարեկամներին, որոնք իրենց հնարավորության չափով օգնում են: Եթե դա էլ չլիներ, իսկապես շատ ծանր կլիներ մեր վիճակը»:
     Ի դեպ երեխաներով լի այս ընտանիքում արդեն զարդարված է տոնական ծառը և պատրաստվում են Ամանորին: «Պատրաստվում ենք, բայց երեխուն ճանապարհենք գնա, նոր: Առաջին երեխան է, բնականաբար հուզված ենք, հետո` հեռու տեղ է, բայց հանգիստ ենք, քանի որ ապահով ձեռքերում է մեր աղջիկը: Հեռավորությունն է տխրեցնում, բայց կհարմարվենք»,- եզրափակեց Մարտիկ Մելքոնյանը:
| | |
7570 | 0
Facebook
COMMENT.am