Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչ են զրուցել Պուտինն ու Էրդողանը դեսպանի սպանությունից հետո

11:07, երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2016 թ.
Ինչ են զրուցել Պուտինն ու Էրդողանը դեսպանի սպանությունից հետո

Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո դեպքի մասին հեռախոսով զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա կատարվածը որակել է որպես պրովոկացիա: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: «Ակարայում Ռուսաստանի դեսպանի վրա կատարված հարձակումը հարձակում է Թուրքիայի պետության ու ժողովրդի վրա: Սա բացահայտ պրովոկացիա է ռուս-թուրքական հարաբերությունների հանդեպ: Վստահ եմ, որ այս փաստը կգիտակցեն նաև մեր ռուս բարեկամները»,- Anadolu-ին մեկնաբանել է Էրդողանը:

Պուտինն էլ, իր հերթին, նույնպես կիրառել է «պրովոկացիա» եզրույթը` վստահեցնելով, որ ահաբեկիչներն իրենց մաշկի վրա կզգան իրենց հանդեպ պայքարի խստացումը և հրահանգել է ուժեղացնել արտասահմանում գտնվող ՌԴ դիվանագետների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում սպանվել է ՌԴ դեսպանը:

20046 | 2
Facebook