Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սեյրան Օհանյանին զգուշացրել են, որ չափը չանցնի

13:35, հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2016 թ.
Սեյրան Օհանյանին զգուշացրել են, որ չափը չանցնի
     Ընդդիմադիր դաշտում առաջիկայում ևս մեկ դաշինք կձևավորվի` Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ: Ասում են` չնայած Զարուհի Փոստանջյանի պայքարին, որ կուսակցությունը 2017-ի ընտրություններին չմիանա որևէ դաշինքի ու մասնակցի առանձին, Րաֆֆի Հովհաննիսյանն այլ դիրքորոշում ունի: Եռյակը դաշինք կազմելու վերաբերյալ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել: Խոսակցությունների համաձայն, ՀՀԿ-ին առավել զայրացրել է այն, որ Օհանյանը չընդգրկվեց իրենց շարքերն ու հիմա էլ ուզում է այլ ուժերի հետ միավորվել: Իսկ ավելի վաղ նաև տեղեկություն եղավ, որ իշխանությունն զգուշացրել է Օհանյանին` ընդդիմադիր գործունեության դեպքում չափը չանցնել: Ասում են նաև, այդ զգուշացումն է պատճառը, որ Հանրապետական գործիչներից մեկն այսօր հայտարարել է, թե Պաշտպանության նախկին նախարարն իրենց դեմ չի պայքարի:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
65909 | 1
Facebook