ԱՄՆ-ն Սիրիա է ուղարկում ամերիկյան հավելյալ 200 զինծառայողների: Դրանց հիմնական առաքելություն է լինելու` աջակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարող սիրիական ընդդիմությանը, հայտնել է ԱՄՆ ՊՆ Էշթոն Քարթերը:
Այս հատուկջոկատայինները կմիանան արդեն Սիրիայում գտնվող 300 հատուկջոկատայիններին, որպեսզի շարունակեն կազմակերպել, ուսուցանել, հագեցնել ու ամրապնդել տեղի ուժերի մարտունակությունն, ասել է Քարթերը:
Ենթադրվում է, որ զինվորականներն աջակցելու են ապստամբներին` ԴԱԻՇ-ի ինքնահռակ մայրաքաղաք Ռաքքայում գտվող ահաբեկիչներին ճնշելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանն ու Թուրքիան ևս հատուկզինծառայողների ջոկատներ են ուղարկել Սիրիա: