Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զանգվածային ձերբակալություններ` Ստամբուլի համալսարանում

12:10, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Զանգվածային ձերբակալություններ` Ստամբուլի համալսարանում

Թուրքիայի դատախազությունն Ստամբուլի համալսարանի 87 աշխատակցի ձերբակալելու լիազորություն է ստացել: Ձերբակալությունները կապված են Ֆեթուլլահ Գյուլենի գործի քննության հետ, ում Անկարան մեղադրում է հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման համար: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ ոստիկանությունը հետախուզումներ է անցկացնում երկրի 12 նահանգներում կասկածյալներին ձերբակալելու համար, որոնց թվում կան նաև համալսարանի պրոֆեսորներ և դոցենտներ:

Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայում զոհվել է ավելի քան 240 մարդ, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է:

14595 | 0
Facebook