Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայի խորհրդարանն իմպիչմենթ հայտարարեց երկրի նախագահին

11:35, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Հարավային Կորեայի խորհրդարանն իմպիչմենթ հայտարարեց երկրի նախագահին

Հարավային Կորեայի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ իմպիչմենթ հայտարարեց երկրի նախագահ Պակ Կին Հեին: Համաձայն քվերակության արդյունքների` նախագահին իմպիչմենթ հայտարարելու օգտին է քվեարկել 234 պատգամավոր: Դեմ քվերկել է 56 պատգամավոր, իսկ 7 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
     Խորհրդարանի որոշումից հետո երկրի Սահմանադրական դատարանը 180 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի` մնում է արդյոք Պակ Կին Հեն նախագահի պաշտոնում: Մինչ դատարանի որոշումը` Հարավային Կորեան կղեկավարի վարչապետը:
     Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Հարավային Կորեայի նախագահն, ում շուրջ կոռուպցիոն սկանդալ էր հասունացել, հայտարարել էր, որ իր հետագա ճակատագիրը կորոշի երկրի խորհրդարանը:

14977 | 0
Facebook