Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ռադիկ Մարտիրոսյանն ափսոսում է երկու նստարան տեղադրել Ակադեմիայի բակում

12:05, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ռադիկ Մարտիրոսյանն ափսոսում է երկու նստարան տեղադրել Ակադեմիայի բակում
     Վերջին օրերին առավել հաճախակի են դարձել քաղաքական, պետական գործիչների և սփյուռքի ներկայացուցիչների այցելությունները ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Այցելությունները տարբեր նպատակներով են` գիտաժողովներ, ասուլիսներ և այլն: Ասում են, որ բոլոր այցելուները՝ այդ թվում նաև գիտաշխատողները, նկատում են, որ Ակադեմիայի բակում տեղադրված է ընդամենը մեկ կիսակոտրված նստարան այն դեպքում, երբ Երևանի գրեթե ամեն քայլափոխին տեղադրված են հարմարավետ և գեղեցիկ նստարաններ: Ասում են նաև, որ այցելուներն ու գիտնականները բավական խիստ են արտահայտվում Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի նման վարքագծի մասին և նշում, որ «նա երբեք չի խնայում պետբյուջեի միջոցներն իր հարմարավետության և ճոխ ապրելակերպի համար, բարձրագոչ ելույթներ է ունենում գիտությանն ու գիտնականներին օգնելու մասին, սակայն չի լուծում գիտնականների ստեղծագործական աշխատանքի համար տարրական պայմանների հարցը»:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
48761 | 2
Facebook