Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը վավերացրել է Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք»-ի համաձայնագիրը

10:15, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Էրդողանը վավերացրել է Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք»-ի համաձայնագիրը
     Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վավերացրել է խորհրդարանի կողմից ընդունված` Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք» նախագծի գազատարի շինարարության վերաբերյալ համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է Resmi Gazete-ն։
     Փաստաթղթում ասվում է, որ 6765 համարի օրենքը ճանաչվում է վավերացված։ Միջկառավարական համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրվել էր այս տարվա հոկտեմբերի 10-ին։
     Թուրքիայի խորհրդարանում համաձայնագրին կողմ էր քվեարկել 210 պատգամավոր, դեմ՝ 7-ն, իսկ 6 պատգամավոր ձեռնպահ էր մնացել։
     Նշենք, որ «Գազպրոմ»-ը մոտ 40 մլրդ ռուբլի է պատրաստվում ուղղել գազատարի շինարարությանը։
11879 | 0
Facebook