Խնդրում ենք սպասել...

Համացանց

Այսօր ուղարկվել է առաջին SMS-ը

20:07, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Այսօր ուղարկվել է առաջին SMS-ը

1992թ. դեկտեմբերի 3-ին «Վոդաֆոն» ընկերությունը GSM կապով ուղարկել է առաջին SMS-ը (կարճ հաղորդագրություն): Բրիտանական ընկերության ինժեներ Նիլ Փափոուրթը «Merry Christmas» («Երջանիկ ծննդյան տոներ») բովանդակությամբ կարճ հաղորդագրությունն անհատական համակարգչից ուղարկել է բջջային հեռախոսի վրա: Սա հիմք դրեց «կարճ հաղորդագրությունների ծառայության (Short Messaging Service) տեխնոլոգիային: Սակայն այն մեծ տարածում գտավ 8 տարի անց, երբ 2000 թ. բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունները տեխնոլոգիան տեղադրեցին իրենց արտադրանքի մեջ:

Վիճակագրությունը փաստում է, որ եթե 1995թ. օգտատերերը միջինում ուղարկում էին ամիսը 0,4 կարճ հաղորդագրություն, ապա 2011-ին այդ թիվը հասնում էր 15 միլիոնի:

15032 | 0
Facebook