Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ է սկսել Ասադի տապալման համար». Էրդողան

09:55, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
«Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ է սկսել Ասադի տապալման համար». Էրդողան

Ստամբուլում տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայում ռազմական գործողություններ է սկսել Բաշար Ասադի իշխանությանը վերջ դնելու համար:
     «Ասում են, որ Սիրիայում 600 հազար մարդ է զոհվել, բայց ես կարծում եմ, որ այնտեղ շուրջ 1 միլիոն մարդ է զոհվել: Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ի՞նչ է նա անում: Մենք երկար ենք համբերել, բայց ի վերջո ստիպված ենք եղել մտնել Սիրիա «Սիրիական ազատ բանակի» հետ»,- ասել է Էրդողանը:
     Նա նշել է, թե Թուրքիան հավակնություններ չունի սիրիական հողերի նկատմամբ, այդ հողերը պետք է պատկանեն իրենց տերերին:
     «Մենք այնտեղ ենք արդարության վերականգնման և դաժան բռնակալ Ասադի իշխանության տապալման համար, ով երկրում պետական ահաբեկչություն է իրականացնում»,- հավելել է Թուրքիայի նախագահը:
     Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակը Սիրիայում ռազմական գործողություններն սկսել է այս տարվա օգոստոսի 24-ին: «Եփրատի վահան» ռազմական օպերացիան ուղղված է եղել ընդդեմ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման: Թուրքական զորքերը Սիրիայի ընդդիմադիրների հետ վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքում և հարձակում են գործել հարավարևմտյան ուղղությամբ: Ռազմագործողության մեկնարկին Էրդողանը հայտարարել էր, թե իրենց նպատակն ահաբեկիչներից 5 հազար քառ. կմ մակերես մաքրելն ու այդ տարածքներում փախստականների տեղակայման համար անվտանգության գոտիներ ստեղծելն է:

12961 | 0
Facebook