Հասկանալով, որ «Կարեն Կարապետյանի անդամակցությունից հետո 1 օրվա ընթացքում 7000 մարդ է ՀՀԿ-ական դարձել»` Շարմազանովի հայտարարությունը հակառակ ազդեցությունն ունեցավ հասարակության շրջանում, ՀՀԿ-ականներն սկսել են փոփոխությունների ենթարկել խոսքերը: Ասում են` տարբեր զրույցներում նրանք արդեն նշում են, որ խոսքը ոչ թե մեկ-երկու օրվա, այլ վերջին մեկ-երկու շաբաթվա մեջ տեղի ունեցած անդամագրումների մասին էր: Ավելին, գիտակցելով, որ «գազավիկների» ստիպողաբար ՀՀԿ-ականացումն այլևս չեն կարողանում հերքել, իշխող ուժի ներկայացուցիչներն սկսել են թիրախավորել ընդդիմությանը, թե այդ նրանք են այդպիսի լուրեր տարածում, քանի որ նախանձում են իրենց «հաջողություններին»: