Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչպես ճիշտ կրել ամենաքմահաճ երանգավորումը` հովազանախշը, որպեսզի լինեք ոճային, ոչ թե` գռեհիկ

23:20, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Ինչպես ճիշտ կրել ամենաքմահաճ երանգավորումը` հովազանախշը, որպեսզի լինեք ոճային, ոչ թե` գռեհիկ

Ոճային հարցերում չկա ավելի հակասական երանգավորում, քան հովազանախշն է: Շատերի կարծիքով` այս նախշերով կերպարները վուլգար են և գռեհիկ, և դա շատ դեպքերում այդպես է: Պատճառն այն է, որ այն թեև գեղեցիկ է, բայց շատ քմահաճ, և գեղեցիկի ու անճաշակի սահմանագիծը շատ բարակ է: Եթե ունեք հովազանախշ որևէ աքսեսուար կամ հագուստ, ապա այն ճիշտ կրելու համար պետք է իմանաք հետևյալ կանոնները.
     1. Հովազանախշը հզոր ակցենտ է, այն պետք է կրեն ինքնավստահ, նուրբ արիստոկրատություն ունեցող կանայք: Այն կարծես մարտահրավեր լինի հասարակությանը, որն ընդգծում է խառնվածքն ու էրոտիկությունը: Մարմնեղ կանայք պետք է խուսափեն այս նախշից, դրանով նրանք վուլգար տեսք կունենան:


     2. Պետք է հիշել ոսկե կանոնը` Ձեզ վրա պետք է լինի միայն մեկ հովազանախշ իր, կամ էլ` երկու աքսեսուար: Պետք չէ հագնել հովազանախշ մի քանի բաներ, դա անճաշակության մասին է աղաղակում:
     3. Հովազանախշ հագուստը պետք է կրել մարմնի այն հատվածում, որը կուզենայիք ընդգծել, այլ ոչ թե կոծկել:
     4. Դասական դարչնագույն հովազանախշին կսազեն դարչնագույնի կամ կարմիրի երանգավորմամբ իրեր: Չի կարելի հովազանախշի հետ կրել վանդակավոր, գծավոր, կետիկավոր, ծաղկավոր իրեր: Արծաթագույն հովազանախշին իդեալական կսազեն սպիտակ, սև կամ կապույտ երանգները:

     5. Եթե ցանկանում եք համադրել հովազանախշ 2 աքսեսուար, ասենք` կոշիկ և գոտի, ապա նրանց նախշի ձևը պետք է նույնական լինի:

6. Հովազանախշը համադրե′ք միայն միատոն և խիստ հագուստի հետ, օրինակ` սև օձիքավոր բլուզի և սև մատիտ-կիսաշրջազգեստի հետ: Այս տարբերակներն ամենագեղեցիկներից են:


     7. Ամբողջությամբ մի′ կրկնեք հայտնի ապրանքանիշների կամ աստղերի կերպարները: Հիշեք` պոդիումի վրա հագուստը հագցրած է «զրոյական» չափ ունեցող մոդելների վրա: Իսկ աստղերի հագուկապի հիմնական նպատակն է հնարությանը ցնցելը: Ուստի, կրկնօրինակելով նրանց ոճը, դուք կարող է ծիծաղելի իրավիճակում հայտնվեք ձեր շրջապատում:

8. Գիշատչային ոճը պահանջում է աչքի ընկնող դիմահարդարում, միայն թե` ոչ մի սադափափայլ (պերլամուտր): Բավական է ունենալ կարմիր շրթունքներ և մուգ անփայլ եղունգներ:


     9. Հովազանախշով կտորը պետք է թանկարժեք լինի, ոչ մի դեպքում չի կարելի գնել էժանագինը: Հատկապես վուլգար են նայվում ջինսերի էժան ներդիրները:
     10. Եվ վերջում հիշեք` զարդերը պետք է լինեն նվազագույն քանակությամբ: Ինչպես արդեն ասվել է, հանալի են դիտվում կարմիր աքսեսուարները:

48319 | 0
Facebook