Շուտով պատրաստ կլինի ԱՄՆ-ի` դեռևս ներկա նախագահի մասին ֆիլմը, որտեղ կներկայացվի նախագահի բուռն երիտասարդությունը: Պատմությունը կսկսվի 1981 թվականից: Հենց այդ ժամանակ է երիտասարդ Բարաքն ընդունվել Կոլումբիական համալսարան: Սակայն աշխարհում իր տեղը գտնելու փնտրտուքները հերոսի ներսում բազմաթիվ հակասություններ են ծնում: Առաջին հայացքից հաջողակ թվացող կարիերան այնքան էլ թեթև ու անհարթ չի կառուցվում:
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2016-ի դեկտեմբերի 16-ին: Իսկ մինչ այդ հրապարակվել է դրա թրեյլերը: