Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը մինչև 2029թ. կարող է մնալ Թուրքիայի իշխանության ղեկին. The Guardian

10:45, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Էրդողանը մինչև 2029թ. կարող է մնալ Թուրքիայի իշխանության ղեկին. The Guardian
    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ունի բոլոր հնարավորությունները մինչ 2029թ. իշխանության ղեկին մնալու, ինչին կարող են նպաստել Սահմանադրությունում հնարավոր փոփոխությունները, գրում է The Guardian լրատվականը:

Էրդողանի ստեղծած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադիր է ներկայացնել երկրի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին օրենքի նախագիծ, որն, ըստ աղբյուրների, թույլ կտա Էրդողանին նախագահի պաշտոնին մնալ մինչև 2029 թվականը:

Պաշտոնյաների խոսքերով՝ ավելի ուշ երկրի վարչապետի պաշտոնը կարող է վերացվել:

Այժմ Էրդողանը և նրա կուսակցությունը մտադիր են Թուրքիան դարձնել նախագահական պետություն: Ամենայն հավանականությամբ, ինչպես նշվում է, վարչապետի փոխարեն Թուրքիայի նախագահը կունենա երկրորդ տեղակալ:

6591 | 0
Facebook