Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական ու սիրիական ռմբակոծությունների հետևանքով Հալեպի հիվանդանոցները դադարեցրել են գործունեությունը

14:35, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Ռուսական ու սիրիական ռմբակոծությունների հետևանքով Հալեպի հիվանդանոցները դադարեցրել են գործունեությունը

Արդեն չորրորդ օրը չդադարող ռմբակոծությունների պատճառով դադարել են գործել Հալեպի հիվանդանոցներն ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Ընդ որում, սիրիական ընդդիմության ժամանակավոր կառավարության Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արդեն 4-րդ օրը շարունակվող ռմբակոծություններն իրականացնում է Բաշար Ասադի և ՌԴ Ռազմատիեզերական ուժերի կողմից: Իսկ նրանց թիրախները Հալեպի կենսական նշանակության ենթակառուցվածքներն են: Միայն վերջին 4 օրում Հալեպում զոհվել է ավելի քան 150 մարդ, վիրավորների թիվը հաշվվում է հարյուրներով:

Սեպտեմբերի 4-ից քաղաքի 400 հազար բնակչությունը գոյատևում է շրջափակման մեջ, իսկ այսօր արդեն` նաև առանց առողջապահական տարրական օգնության:

9484 | 0
Facebook