Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Յունայթեդ»-ի պարտքը դարձել է մոտ 338 մլն ֆունտ սթերլինգ

03:00, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
«Մանչեսթր Յունայթեդ»-ի պարտքը դարձել է մոտ 338 մլն ֆունտ սթերլինգ

«Մանչեսթր Յունայթեդ»-ի փոխնախագահ Էդ Վուդվորդը հայտարարել է, որ ակումբի պարտքն աճել է 52 մլն ֆունտ սթերլինգով՝ 286 մլն ֆունտ սթերլինգից դառնալով 338 մլն ֆունտ սթերլինգ։ Աճի հիմնական գործոն է հանդիսացել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալը։ Խաղերի օրերին ակումբի եկամուտը նվազել է 16,8 մլն ֆունտ սթերլինգով։ Մեծամասամբ դրա պատճառն այն է, որ 12 ամիս առաջ այդ ժամանակահատվածում ակումբը երեք տնային հանդիպում ավելի է անցկացրել, քան հիմա։ Անցած տարվա ժամանակահատվածի հետ համեմատ՝ ակումբը 3,4 մլն ֆունտ սթերլինգ ավելի քիչ է ստացել։ Այսպիսով, «Մանչեսթր Յունայթեդ»-ի պարտքն աճել է 18 %-ով՝ մինչև 337,7 մլն ֆունտ սթերլինգ։

7609 | 0
Facebook