Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մաքքեյնը կոչ է արել չհավատալ «ՊԱԿ-ի նախկին գործակալի» հայտարարություններին

12:40, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
Մաքքեյնը կոչ է արել չհավատալ «ՊԱԿ-ի նախկին գործակալի» հայտարարություններին

Արիզոնա նահանգի սենատոր Ջոն Մաքքեյնը ռուս-ամերիկյան հարաբերությունների և Սիրիայում Ռուսաստանի գործողությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել: Նա մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սատարելու, Իդլիբ և Հոմս նահանգները ռմբակոծելու համար:
     «Մինչ ԱՄՆ-ում նախագահ է փոխվում, Պուտիննն ասում է, թե ուզում է հարաբերությունների կարգավորում: Մենք այս հայտարարությանը պետք է հավատանք այնքանով, որքանով ՊԱԿ-ի նախկին գործակալի մյուս հայտարարություններին»,- ասել է նա:
     Նա նաև կրկին մեղադրել էր Ռուսաստանին ԱՄՆ նախագահական ընտրություններին խառնվելու փորձերի համար:

12380 | 2
Facebook