Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիգերիայում 75 հազար երեխա մատնված է սովամահության

11:00, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
Նիգերիայում 75 հազար երեխա մատնված է սովամահության

Նիգերիայի հյուսիս արևելյան Բորո շրջանում ավելի քան 75 հազար երեխա կանգնած է սովամահության շեմին: Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ը` շեշտելով, որ կազմակերպությունը չի կարող ինքնուրույն լուծել այստեղ առաջացած հումանիտար ճգնաժամը:
     Այս տարածքում, որտեղ մինչև վերջին ժամանակները տերուտիրականը «Բոքո հարամ» ծայրահեղական կազմակերպությունն էր, օգնության կարիք ունի 14 միլիոն մարդ: Ջիհադիստների և կառավարական զորքերի միջև 7 տարի տևած պատերազմից հետո Նիգերիայի հյուսիս արևելքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, մոտ 2 միլիոնը դարձել է փախստական:
     Ինչպես ավելի վաղ նշել ենք, 2014-ի ապրիլին «Բոքո հարամ»-ի գրոհայինները դպրոցից գերեվարել էին 250 աղջիկների, որոնցից շուրջ 200-ը դեռ գտնվում է գրոհայինների գերության տակ: 21 աղջիկների գրոհայիններն ազատ էին արձակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Շվեյցարիայի ղեկավարության հետ տեղի ունեցած բանակցություններից հետո:

38784 | 0
Facebook