Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն 1-ին հեռախոսազրույցն է ունեցել Թրամփի հետ

10:35, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
Պուտինն 1-ին հեռախոսազրույցն է ունեցել Թրամփի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` Կրեմլի մամուլի ծառայությանը հղմամբ:

Նշվում է, որ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ու հաջողություն մաղթել նախընտրական ծրագրի իրականացման գործում:

Պուտինը պատրաստակամություն է հայտնել համագործակցության վերաբերյալ երկխոսություն սկսել նորընտիր նախագահի վարչակազմի հետ՝ առաջնորդվելով իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով:

Երկու նախագահները համաձայնել են, որ ներկայում ռուս-ամերիկյան հարաբերությունները բարդ փուլում են և կարգավորման կարիք ունեն:

Հաղորդվում է նաև, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են կապ պաշտպանել հեռախոսազանգերի միջոցով՝ չբացառելով մոտ ապագայում կայանալիք հանդիպումը:

13435 | 0
Facebook