Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դարձյալ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայում (տեսանյութ)

11:40, կիրակի, 30 հոկտեմբերի, 2016 թ.
Դարձյալ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայում (տեսանյութ)

6,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում այսօր առավոտյան, հաղորդում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Sky News-ն էլ հաղորդում է, որ ցնցումների ուժգնությունը կազմել է 7,1 բալ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հռոմից 132 կմ հյուսիս-արևելք: Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս հաղորդագրություններ չկան:

Նշենք, որ հոկտեմբերի 26-ին ևս 5,5 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Իտալիայում, մի քանի մարդ վիրավորվել էր:

Իսկ օգոստոսի 24-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից զոհվել էր 281 մարդ:
     Թուիթերում հրապարակված այս տեսանյութը պատկերում է, թե ինչ ուժգնություն ու երկարատևություն է ունեցել այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը:

19339 | 0
Facebook