Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիան պաշտոնապես ճանաչել է Ղրիմն իբրև Ռուսաստանի անբաժանելի մաս

15:40, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Սիրիան պաշտոնապես ճանաչել է Ղրիմն իբրև Ռուսաստանի անբաժանելի մաս

Sputnik գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի խորհրդարանի ղեկավար Հադիա Աբասը հայտարարել է. «Սիրիան պաշտոնապես ճանաչում է Ղրիմն իբրև Ռուսաստանի անբաժանելի մաս»:
     Աբասի խոսքով` Ղրիմը Խորհրդային Միության մի մասն է եղել և այժմ ազատ կամարտահայտման արդյունքում վերադարձել է իր արմատներին:
     Նա նաև հավելել է, որ Սիրիայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները մարտավարական ու հեռանկարային են, և 2 երկրների իշխանությունները մտադիր են աշխատել այդ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ` ներառելով տարբեր ոլորտներ` քաղաքական, տնտեսական, սոցիալական և հյուպաթոսական:

| | |
16871 | 0
Facebook