Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

15-ամյա բալերինան հաղթել է քաղցկեղն ու պարում է անգամ ոտքից զրկվելուց հետո

20:10, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
15-ամյա բալերինան հաղթել է քաղցկեղն ու պարում է անգամ ոտքից զրկվելուց հետո

Ցանկանալը հազար հնարավորություն է, իսկ չցանկանալը` հազար պատճառ: Այս ասացվածքը տեղին է հիշել 15-ամյա բալերինա Գաբի Շուլլի մասին խոսելիս: Միսսուրիում ապրող այս աղջիկը մանկուց երազել է դառնալ բալետի պարուհի: Սակայն 9 տարեկանում նա ընկել է և վնասել ծունկը: Երբ այտուցը երկար ժամանակ չի իջել, ծնողները դիմել են բժշկի: Պարզվել է, որ երեխան տառապում է դաժան հիվանդությամբ` օստեոսարկոմա, կամ` ոսկորի քաղցկեղ:

Բարեբախտաբար, բժիշկները շատ մեծ հոգատարությամբ են մոտեցել պարերով տարված աղջկա բուժման հարցին և առաջարկել են հեղաշրջումային նոր մեթոդ` ռոտացիոն պլաստիկա: Նրանք հեռացրել են ծնկային հոդը, իսկ սրունքը հակառակ կողմով կպցրել են ազդրին: Այսպիսով, ոտնաթաթը փոխարինել է ծնկին և աղջիկը հնարավորոթյուն է ստացել պարել պրոթեզով:

Թե ինչքան ջանք, չարչարանք ու համառություն է պահանջվել աղջկանից, որ հաղթահարի բոլոր դժվարություններն ու նորից բալետով զբաղվի, գիտեն միայն ինքն ու իր մայրն, ով միշտ կողքին են եղել: Այժմ Գաբին նորից բեմ է բարձրանում այն եռյակի հետ, որի հետ պարում էր մինչև հիվանդության ախտորոշումը:

Պարից բացի նա նաև լուսավորչական գործունեությամբ է զբաղվում, աջակցում է այն երեխաներին, ովքեր նույնպես տառապում են քաղցկեղով, նա The Truth 365 կազմակերպության խոսնակ է:

| | |
41553 | 1
Facebook
COMMENT.am