Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Disney-ը ևս մեկ մուլտֆիլմի մոտիվներով ֆիլմ կնկարահանի

20:05, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Disney-ը ևս մեկ մուլտֆիլմի մոտիվներով ֆիլմ կնկարահանի

Disney ընկերությունը նախաձեռնում է նկարահանել ևս մեկ «կենդանի» ֆիլմ` իր մուլտֆիլմերից մեկի մոտիվներով: «Մուլան», «Ջունգլիների գիրքը», «Գեղեցկուհին և հրեշը», «Մկների տունը» ֆիլմերից հետո էկրանավորման հերթը հասել է «Ալլադին» արևելյան հեքիաթին, որի մասին մուլտֆիլմը թողարկվել էր 1992-ին: Այս մասի հայտնում է The Hollywood Reporter-ը: Ընկերությունը ֆիլմի ռեժիսորի դերում տեսնում Գայ Ռիչիին, պրոդյուսերը կլինի Դեն Լին, ով արդեն աշխատել է Գայ Ռիչիի հետ «Շերլոք Հոլմս» ֆիլմի վրա:

Այժմ ռեժիսորն աշխատում է արկածային «Լեգենդ Արթուր արքայի մասին» ֆիլմի վրա, որի պրեմիերան կլինի 2017-ին:

48784 | 0
Facebook