Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

12:35, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Աֆղանստանում, Բանգլան նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման պատճառով զոհվել է 8 զինծառայող` անձնակազմի 5 անդամ և 2 զինվոր: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Երկրի պաշտպանության նախարար Դավլաթ Վազիրի խոսքերով` վթարի հետևանքը տեխնիկական թերությունն է եղել:
     Այնինչ «Թալիբան» շարժումն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը:
     Նշենք, որ Աֆղանստանի առանձին շրջաններ գտնվում են «Թալիբան»-ի հսկողության տակ, որն ակտիվացել է 2014-ի դեկտեմբերից հետո, երբ ՆԱՏՕ-ի զինծառայողների մեծ մասը լքել են երկիրը:

16190 | 0
Facebook