Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման Հալեպը Պուտինից և Ասադից փրկելու պլան չունի. The Daily Beast

16:15, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
Օբաման Հալեպը Պուտինից և Ասադից փրկելու պլան չունի. The Daily Beast

«ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք շտապ միջոցներ են փնտրում Ռուսաստանի ագրեսիան և Ասադի ռեժիմը Սիրիայում թուլացնելու համար»,- գրում է The Daily Beast թերթի լրագրող Նենսի Յուսեֆը: Բայց, ինչպես հաղորդել են թերթին երկու ամերիկացի չինովնիկներն, այժմ մշակվող երկու տարբերակներից և ոչ մեկը չի կանխի Հալեպի արևելյան շրջանների զավթումը Ասադի ռեժիմի և իր ռուս դաշնակիցների կողմից:
     Ամերիկացի ոչ բարձրաստիճան չինովնիկներն իրենց տարբերակն են առաջարկում՝ զինել ԱՄՆ-ի կողմից աջակցվող ապստամբներին ավելի հզոր և հեռահար զենքերով, ինչպես նաև հակաօդային պաշտպանական համակարգերով (ՀՕՊ), որոնք կկարողանան խափանել Ռուսաստանի և ռեժիմի ավիահարվածները:
     «Սակայն, ասում են չինովնիկները, առաջխաղացնել անգամ այդպիսի պլաններ Սպիտակ տանը հավակնոտ խնդիր է, քանի որ ԱՄՆ վարչակազմը մերժում է Հալեպի արևելյան մասում անմիջական ռազմական միջամտության գաղափարը: Եվ պոտենցիալ առաջարկվող պատասխան գործողություններից և ոչ մեկը չի իրականացվի այնքան արագ, որպեսզի կանխվի արևելյան Հալեպի անցումը ռեժիմի իշխանության տակ»,- փոխանցում է Յուսեֆը:
     Պարբերականը պնդում է, որ ԱՄՆ-ի կառավարական շրջանակներում տարաձայնություններ կան Սիրիայի հարցով:

6705 | 0
Facebook