Երկար ժամանակ վիրահատությունից խուսափող 18-ամյա հնդիկ տղան վերջապես համաձայնվել է կտրել իր պոչը, քանի որ այլևս անհնարին է դարձել նստելն, անգամ` պառկելը: Նարփուրի պոչը ձևավորվել է դեռ արգանդային շրջանում, նրա ծնվելուց հետո բժիշկները վստահեցրել են, որ պոչը ժամանակի հետ կանհետանա, աճին զուգահեռ մեջքը կկլանի այն: Սակայն Նարփուրի պարագայում դա տեղի չի ունեցել, և պոչուկից սկիզբ առնող պոչը շարունակել է աճել:
Երկար ժամանակ նա և իր ընտանիքը չեն համաձայնել վիրահատության` վախենալով, որ այդկերպ անհարկի ուշադրություն կգրավեն և համագյուղացիների կողմից ծաղրի առարկա կդառնան:
Սակայն երբ 19 սանտիմետրանոց պոչն սկսել է խանգարել նորմալ ապրելակերպին, տղան համաձայնել է վիրահատության:
1 ժամ տևած վիրահատության ժամանակ 6 բժիշկներից բաղկացած խումբը հեռացրել է ավելորդ գոյացությունը: