Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դինոզավրի հսկա ոտնատեղ է հայտնաբերվել Գոբի անապատում

21:10, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Դինոզավրի հսկա ոտնատեղ է հայտնաբերվել Գոբի անապատում

Մոնղոլիայում, Գոբի անապատում գիտնականները հայտնաբերել են դինոզավրի հսկա ոտնատեղ` 1 մետրից ավելի երկարությամբ և 0,77 մ լայնությամբ: Գտածոն ոչ թե հետք է, այլ ծեփապատճեն, որն առաջացել է խոտակեր զաուրոպոդի հետքի տեղում: Այսպես են կարծում ճապոնացի և մոնղոլ գիտնականները:

Այս եզակի հետազոտությունն իրականացրել են 2016-ի օգոստոսին` 70-90 միլիոն տարի առաջ` կավճե դարաշրջանի ավարտին ձևավորված երկրաբանական շերտում: Այժմ հնագետների խումբը տարածքում փնտրում է դինոզավրերի հետքեր:

Նմանատիպ հետքեր ժամանակին հայտնաբերվել են Մարոկկոյում և Ֆրանսիայում: Սակայն Գոբի անապատում հայտնաբերված հետքերն ունեն եղունգների հետքեր: Գտածոն գիտնականներին կօգնի հասկանալ` ինչպես են քայլել դինոզավրերը:

18696 | 0
Facebook