Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում դեռահասն սպանել է հորը, հետո դպրոցում կրակ բացել աշակերտների ու ուսուցիչների վրա

11:25, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ում դեռահասն սպանել է հորը, հետո դպրոցում կրակ բացել աշակերտների ու ուսուցիչների վրա

ԱՄՆ Հարավային Քարոլինա նահանգի Թաունվիլ քաղաքում 14-ամյա դեռահասը կրակել է 47-ամյա հոր վրա, ինչից հետո հայրը մահացել է: Հոր վրա կրակելուց հետո տղան նստել է փիքափի ղեկին ու մոտ 3 կմ անցնելուց հետո բախվել է նախակրթարանի ցանկապատին, ինչից հետո կրակ է բացել բակում գտնվող աշակերտների և ուսուցիչների վրա. 2 երեխա և 1 ուսուցիչ վիրավորվել է, հայտնում է Reuters-ը:
     Դեռահասին վնասազերծել է Ջեյմի Բրոք անունով մի հրշեջ: 7 րոպե անց դեպքի վայր է հասել ոստիկանությունը և ձերբակալել չարագործին: Ձերբակալությունից հետ տղան զանգահարել է իր տատին, բայց կինը չի կարողացել հասկանալ, թե ինչ է թոռը լացելով ուզում ասել: Տատը գնացել է տուն ու այնտեղ գտել որդու դին:

Իրավապահներին դեռևս հայտնի չէ, թե ինչն է դեռահասին դրդել նման քայլի դիմել: Հայտնի է միայն, որ ևʹ հանցագործը, ևʹ տուժածներն սպիտակամորթ են:
     Հաղորդվում է, որ վիրավորված երեխաներից 1-ը 6 տարեկան է, նա ոտքի վիրավորում է ստացել և ծանր վիճակում է գտնվում: Մյուս 2 վիրավորներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

14046 | 0
Facebook