Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ ապրանքների ֆյուչերսների առևտրային հանձնաժողովը ВТБ բանկին մեղադրել է հորինված գործարքների համար` 5 միլիոն դոլարի տուգանք սահմանելով

12:05, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ ապրանքների ֆյուչերսների առևտրային հանձնաժողովը ВТБ բանկին մեղադրել է հորինված գործարքների համար` 5 միլիոն դոլարի տուգանք սահմանելով

Միացյալ Նահանգների ապրանքների ֆյուչերսների առևտրային հանձնաժողովը ВТБ բանկի կառույցներից պահանջել է 5 միլիոն դոլարի հասնող տուգանք վճարել ռուբլի-դոլար ֆյուչերսային փոխարժեքների վերաբերյալ հորինված գործարքներ իրականանցելու համար: Ինչպես հաղորդում է Газета-ն, այս մասին ասվում է հանձնաժողովի պաշտոնական կայքում: Նշվում է, որ ВТБ-ն նշված գործարքներն իրականացրել է Չիկագոյի ֆոնդային բորսայի և մի բանկի միջոցով, որի բաժնետոմսերի 94%-ի սեփականատերը հենց ВТБ-ն է: Հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ խոսքը վերաբերում է բանկի կողմից արժութային ռիսկերի ապահովագրմանը և պայմանագրերում նշված գներին, որոնք չեն համապատասխանում շուկայական գներին:
     Հավելենք, որ 2016թ. 2-րդ եռամսյակում ВТБ բանկի մաքուր եկամուտն ավելացել էր 12 անգամ:

8667 | 0
Facebook