Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրղզստանի նախագահը վատացել է Ստամբուլի միջազգային օդանավակայանում՝ Նյու Յորք մեկնելու ճանապարհին

11:15, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2016 թ.
Ղրղզստանի նախագահը վատացել է Ստամբուլի միջազգային օդանավակայանում՝ Նյու Յորք մեկնելու ճանապարհին

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում` դեպի Նյու Յորք չվերթին պատրաստվելիս իրեն վատ է զգացել: Այս մասին հայտնել է թուրքական «Միլլիյեթ» թերթը: Ավելի վաղ Lenta-ն հայտնել էր, որ Աթամբաևը սրտի հետ կապված խնդիրնե է ունեցել:


     Նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլ-Նյու Յորք չվերթով ԱՄՆ մեկնել պատրաստվող նախագահը հանկարծակի սրտի հատվածում սուր ցավեր է զգացել, ինչից հետո բժիշկները խորհուրդ են տվել նրան շտապ հետազոտվել և չեղյալ համարել Նյու Յորք թռիչքը։

Աթամբաևը որոշ ժամանակ կմնա Թուրքիայում` բժիշկների հսկողության տակ:

8974 | 0
Facebook