Հալապագոսյան կղզիներից մեկում էսպանոլյան հսկա կրիայի արուն միայնակ փրկել է իր տեսակն ակնհայտ վերացումից, գրում է Daily Mail-ը:
Հալապագոսյան ազգային պարկի կենսաբանները կրիային կղզի են բերել ամերիկյան Սան-Դիեգո քաղաքի կենդանաբանական այգուց` առանց հաջողության հասնելու մեծ հույսերի: Սակայն 1976 թվականից սկսած «անհագուդ ցանկասիրությամբ» տարված արուն դարձել է 800 կրիաների հայր, որոնք էլ իրենց հերթին լույս աշխարհ են բերել 1200 առանձնյակների: Մինչև Դիեգոյի ժամանումը կղզու վրա եղել են միայն 2 արու և 12 էգ:
Այսպիսով, Chelonoidis hoodensis տեսակն այլևս ոչնչացման վտանգի տակ չէ:
Գիտնականները Դիեգոյի հաջողությունների վրա առաջին անգամ ուշադրություն են դարձրել 2010-ին, երբ անց են կացրել էսպանոլյան կրիաների գենետիկ հետազոտություն: Այդ ժամանակ պարզվել էր, որ Դիեգոն նպաստել է կղզու կրիաների 40 %-ի ծնվելուն:
Ներկա դրությամբ 82 կգ կշռող 100-ամյա կրիան ապրում է 6 էգերից բաղկացած «հարեմում» և ակտիվորեն բազմանում է: