Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան ԱՄՆ-ից պաշտոնապես պահանջել է ձերբակալել Գյուլենին

15:30, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Թուրքիան ԱՄՆ-ից պաշտոնապես պահանջել է ձերբակալել Գյուլենին

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայց է ուղղել Վաշինգթոն` ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենին ձերբակալելու պահանջով: Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը:
     Ինչպես նշում է Reuters-ն, ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործչի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են սեպտեմբերի սկզբին Չինաստանում կայացած G20 վեհաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման ու Ռեջեփ Էրդողանը:
     Մասնավորապես, ամերիկյան առաջնորդը բացատրել է իր թուրք կոլեգային, որ Գյուլենի ճակատագրի որոշումը կայացվելու է իրավունքի հիման վրա, ոչ թե ելնելով քաղաքական սկզբունքներից:
     Հիշեցնենք, Թուրքիայի իշխանությունները իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար: Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Օգոստոսի 24-ին Անկարան սկսել է Գյուլենի արտահանձնման ընթացակարգը:

12004 | 0
Facebook