Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները վստահեցնում են` Երկրի խոշորագույն աղետները կապ ունեն Լուսնի փուլերի հետ

21:05, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Գիտնականները վստահեցնում են` Երկրի խոշորագույն աղետները կապ ունեն Լուսնի փուլերի հետ

Ճապոնացի երկրաֆիզիկոսները եզրակացրել են, որ խոշոր երկրաշարժերը հաճախ տեղի են ունենում նորալուսնի կամ լիալուսնի ժամանակ: Այս հետազոտության մանրամասները հրապարակվել են Nature Geoscience ալմանախում:

Գիտնականները վերականգնել են մակընթացային լարվածության ամպլիտուդաները, որոնք առաջ են եկել վերջին 20 տարիներին տեղի ունեցած` 5,5 և ավելի մագնիտուդ երկրաշարժերից մի քանի շաբաթ առաջ:

Չնայած գիտնականները չեն գտել հավաստի կապ Լուսնի փուլերի և փոքր ստորգետնյա ցնցումներ միջև, նրանք կարծում են, որ 2004-ին Հնդկական օվկիանոսում, 2010-ին Չիլիում և Հոնսյու կղզու արևելյան ափին և 2011-ին Ճապոնիայում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել մակընթացային լարվածությունների առավելագույն ամպլիտուդայի ժամանակ:

Առավել վաղ երկրաֆիզիկոսները նշել էին, որ Լուսնի փուլերը ազդում են Երկրի վրա տեղումների քանակի վրա: Լիալուսինը հանգեցնում է մթնոլորտի վերին շերտերի ճնշման ուժգնացմանը և ցածր շերտերում ջերմաստիճանի ավելացմանը: Տաք օդն առավել շատ խոնավություն է պարունակում և հանգեցնում է տեղումների աճին:

24021 | 0
Facebook