Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիոյի պարալիմպիկ խաղերի փոխչեմպիոնուհին հետաձգել է էֆթանազիան

01:43, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Ռիոյի պարալիմպիկ խաղերի փոխչեմպիոնուհին հետաձգել է էֆթանազիան

Ռիոյի պարալիմպիկ խաղերի փոխչեմպիոնուհի բելգիացի մարզուհի Մարիկա Վերվուտն, ով ավելի վաղ հայտարարել էր Ռիոյի խաղերից հետո կյանքից հեռանալու մտադրության մասին, մտափոխվել է։

«Աշխատում եմ վայելել յուրաքանչյուր լավ պահը։ Երբ գա ժամանակը, որ վատ օրերն ավելի շատ կլինեն, քան լավերը, բոլոր փաստաթղթերը պատրաստ են էֆթանազիայի համար։ Բայց այդ օրերը դեռ չեն եկել։ Հիանալի է, որ ես արծաթե մեդալ եմ նվաճել, բայց հրաժեշտ տալ սպորտին շատ տխուր է։ Սպորտն իմ կյանքն է»,- նշել է 37-ամյա մարզուհին, ով Ռիոյում ավարտել է կարիերան։

7419 | 0
Facebook