Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում մարզային 28 ղեկավար է փոփոխվել

12:40, կիրակի, 11 սեպտեմբերի, 2016 թ.
Թուրքիայում մարզային 28 ղեկավար է փոփոխվել

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը մարզային 28 ղեկավարի է փոխարինել` ահաբեկչական կազմավորումների հետ կապեր ունենալու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով` աշխատանքից ազատվել են երկրի հարավարևելյան հատվածում գտնվող Բաթման և Հաքյարի նահանգների ղեկավարներ, Թուրքիայի արևելյան հատվածում տեղակայված 24 շրջանների և 2 խոշոր գյուղերի ղեկավարներ: Նշված բնակավայրերը բնակեցված են գերազանցապես քրդերով:

Նշվում է, որ պաշտոնաթող արված ղեկավարները գործել են քրդական ահաբեկչական կազմակերպությունների և գյուլենականների շահերին համապատասխան:

8732 | 0
Facebook