Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավիավթար Ալյասկայում. կան զոհեր

11:55, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2016 թ.
Ավիավթար Ալյասկայում. կան զոհեր

Ալյասկայում 5 մարդ է զոհվել 2 ինքնաթիռների բախման արդյունքում, հաղորդում է Reuters-ը: Բախվել են ամերիկյան ավիաընկերության Cessna 208 մեկշարժիչանի ինքնաթիռը, որի մեջ եղել է 3 մարդ և զբոսաշրջային ընկերություններից մեկի Piper PA-18 ինքնաթիռն` անձնակազմի 2 անդամով: Ողջ մնացածներ չկան: Նման բախումներն, ըստ BBC-ի, Ամերիկայի տարածքում խիստ հազվադեպ են. ավիապատահարներն այստեղ սովորաբար տեղի են ունենում օդանավակայանների մոտակայքում` վերելքի կամ վայէջքի պահին:

17427 | 0
Facebook