Նեպալի կենտրոնական հատվածում ավտոբուսն ընկել է գետը, ինչի հետևանքով մահացել է 20 մարդ, 17-ը վիրավոր է, փոխանցում է Renming ribao-ն:
Նշվում է, որ լուսաբացին ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու մոտ 200 մետր բարձրությունից ընկել Տրիսուլի գետը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: