Թուրքիայում` հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 50-ի
10:00, կիրակի, 21 օգոստոսի, 2016 թ.
Թուրքիայի հարավում գտնվող Գազիանտեպ քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորվել է մոտ 100 մարդ, փոխանցում է Reuters-ը: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել շաբաթ օրը` հարսանեկան արարողության ժամանակ: Թուրքիայի կառավարությունը հայտնել էր, որ ահաբեկչությունն իրականացրել է 14 տարեկան մահապարտը և մեղադրել ԴԱԻՇ-ին: