Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«SOS» ազդանշանը իմաստային ոչ մի բացատրություն չունի

21:20, կիրակի, 14 օգոստոսի, 2016 թ.
«SOS» ազդանշանը իմաստային ոչ մի բացատրություն չունի

Մորզեի այբուբենը գաղտնագրերի հատուկ համակարգ է, որի օգնությամբ հողորդագրություններ են ստանում նավերից ու օդանավերից։ Մորզեի այբուբենի ամենահայտնի գաղտնագիրը 3 կետից, 3 գծից և դարձյալ 3 կետից բաղկացած «SOS» աղետի ազդանշանն է։

Աղետի այս ազդանշանն այնքան հաճախ են ստանալիս եղել նավերից, որ կարծիք է ձևավորվել, թե «SOS» նշանակում է «փրկեք մեր նավը» (save our ships) կամ «փրկեք մեր հոգիները» («save our souls»)։ Բայց իրականում «SOS» տառակապակցությունը ոչ մի իմաստ էլ չունի։ Այն տարածվել է իր պարզության և հեշտությամբ հիշվելու շնորհիվ։
    
     Ի դեպ, «SOS» ազդանշանի նախնին 1904թ. առաջին անգամ կիրառված «CQD»` «շուտ հասեք, վտանգավոր է» («come quick, danger») հապավումն է եղել։ «SOS» ազդանշանը գործածության մեջ է մտել 1908թ.։

25152 | 2
Facebook