Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք Էրդողանի Թուրքիան չենք. բռնությունն ու լրագրողների բանտարկությունը չպետք է հանդուրժվեն». Սերժ Թանկյանը հայտարարություն է արել

16:05, կիրակի, 31 հուլիսի, 2016 թ.
«Մենք Էրդողանի Թուրքիան չենք. բռնությունն ու լրագրողների բանտարկությունը չպետք է հանդուրժվեն». Սերժ Թանկյանը հայտարարություն է արել
     Աշխարհում շատերը շփոթված են, թե ինչու է ոստիկանական բաժանմունքի գրավումը հանգեցրել Հայաստանի բնակչության և իշխանությունների միջև անդառնալի պառակտման, ֆեյսբուքյան իր էջում գրում է հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը։
     «Անվերջանալի համակարգային կոռուպցիան, ներառյալ ԼՂ զինված ուժերը պատշաճ զինելու շուրջ առկա կոռուպցիան, դատական անհավասարությունը, ոստիկանության դաժանությունը, ընտրությունների կեղծումը, արտաքին միջամտությունը, տնտեսական հնարավորությունների սղությունը և արդյունքում բնակչության թվի նվազումն են հանգեցրել նախագահ Սերժ Սարգսյանի իշխող կառավարության դեմ ընդվզման: Ընտրախախտումները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից սկսած այլևս անտարբերության չեն մատնվի և կառերեսվեն Հայաստանի բնակչության դիմակայությանը։
     Նախկին ցույցերից սովորեցինք և թույլ չենք տա օտար իշխանություններն իրենց սեփական քաղաքական շահերի համար օգտագործել մեր երկրում տեղի ունեցող ցույցերը:
     Հայկական սփյուռքի լռությունը երկրի ներսում անարդարությունների վերաբերյալ վերջին մի քանի տասնամյակում դարձրել են մեր երկիրն ավելի վատը։ Չկա արդարացում հետագա տարանջատմանը։
     Մենք այլևս չեն կարող «փրկություն» ակնկալել առաջնորդից կամ նախագահից։ Մեր կամքը և ապագա քննարկումները պետք է տեղի ունենան հայ ժողովրդի հետ։ Դա նշանակում է իրական ժովրդավարության տանող հանրային ֆորումներ։
     Մենք Էրդողանի Թուրքիան չենք. բռնությունն ու լրագրողների բանտարկությունը չպետք է հանդուրժվեն: Դա մեր մշակութային ժառանգության մեջ է՝ բացահայտ ու բարձրաձայն խոսելը, և մենք արժանի ենք դրանք 600-ամյա օսմանյան ճնշումից հետո։ Լրագրողների հետևից ընկնելը ցանկացած երկրում կառավարության թուլության նշան է։
     Երևանի ոստիկանապետն ու քաղաքապետը պետք է հրաժարական տան՝ հիմնված Երևանի ոստիկանության կողմից իրավիճակի շտկման տարբերակի վրա։ Ոստիկանական համակարգը նույնպես վերապատրաստման կարիք ունի:
     Ոչ մի բռնություն. որքան էլ ժողովուրդը զայրացած լինի, չպետք է բռնության ալիք բարձրացնի ոստիկանության ներկայացուցչի կամ որևէ մեկի նկատմամբ: Սպաների մեծ մասը մեր որդիներն ու դուստրերն են։ Գրագիտության 90 տոկոս վարկանիշ ունեցող երկիրը, ինչպիսին Հայաստանն է, չպետք է ունենա ամբոխային իշխանություն։
     «Ամենից կարևորն այն է, որ պետք է հենց հիմա դադարեցնել արյունահեղությունը Երևանի փողոցներում»:
27639 | 2
Facebook