Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում դանակով զինված անձինք պատանդ են վերցրել եկեղեցում գտնվողներին. կա զոհ

14:45, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
Ֆրանսիայում դանակով զինված անձինք պատանդ են վերցրել եկեղեցում գտնվողներին. կա զոհ

Ֆրանսիայում, Նորմանդիայի Սենթ-Էթեն-դյու-Ռյուվրե քաղաքի եկեղեցիներից մեկում դանակով զինված 2 անձ պատանդ են վերցրել հոգևոր հորը, 2 միանձնուհիների և 2 այցելուի: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հանցագործներից մեկը մորոքով է եղել, գլխին՝ մահմեդական գլխանոց: Ըստ France-Presse-ի՝ հարձակվողները ոչնչացվել են, պատանդներից մեկը՝ հոգևոր հայրը, սպանվել է:

Դեպքի վայր է ուղևորվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հիշեցնենք, որ այժմ Ֆրանսիայում երկարաձգված է արտակարգ դրությունը Նիսում 84 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո:

14290 | 1
Facebook