Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը և ևս մեկ ավտոմեքենա

21:30, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը և ևս մեկ ավտոմեքենա

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է. «ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը:

Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:
     «Facebook»-ի իր էջում Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նաև հայտնել է, որ զինված խումբն այրել է ևս մեկ մեքենա, որն արդեն թվով երրորդն է։

Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը»:

11980 | 9
Facebook