Խնդրում ենք սպասել...

Միջազգային

VHS-երիզների դարաշրջանը վերջնականապես փակված է. այս ամիս կարտադրվի վերջին նվագարկիչը

18:20, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
VHS-երիզների դարաշրջանը վերջնականապես փակված է. այս ամիս կարտադրվի վերջին նվագարկիչը

2016 թվականի հուլիսին ճապոնական Funai Electric ընկերությունը կթողարկի վերջին կենցաղային նվագարկիչը՝ նախատեսված VHS-երիզների դիտման համար: Ամերիկյան և ասիական շուկայում Sanyo ապրանքանիշը թողարկող Funai Electric-ն իր առաջին նվագարկիչը ներկայացրել է 1983 թվականին: Ծաղկման տարիներին այն տարեկան վաճառել է 15 միլիոն նմանատիպ սարք, իսկ 2015-ին վաճառքի ծավալը չի գերազանցել 750 հազարը:
     Նմանատիպ կենցաղային տեխնիկա արտադրող մյուս երկրները դրանից հրաժարվել են դեռ վաղուց:

20753 | 0
Facebook