Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ արտակարգ դրությունը երկրում կամրապնդի ժողովրդավարությունը Թուրքիայի տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ արտակարգ դրությունը երկրում ազդեցություն չի թողնի հասարակ քաղաքացիների կյանքի և գործարարության վրա, սակայն նպաստելու է ժողովրդավարության, շուկայական տնտեսության ամրապնդմանը և ներդրումային կլիմայի բարելավմանը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: Փոխվարչապետը նաև վստահություն է հայտնել, որ երկրում հետընթաց չի գրանցվի մարդու իրավունքների ոլորտում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն էր հայտարարել՝ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։