Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում կացնով զինված աֆղանացին հարձակվել է գնացքի ուղևորների վրա

11:40, երեքշաբթի, 19 հուլիսի, 2016 թ.
Գերմանիայում կացնով զինված աֆղանացին հարձակվել է գնացքի ուղևորների վրա

Գերմանիայում երեկ երեկոյան կացնով զինված անձը հարձակվել է ուղևորատար գնացքի վրա, հայտնում է The Telegraph-ը: Հանցագործությունը տեղի է ունեցել Վյուրցբուրգում: Առայժմ տվյալներ չկան, թե պաշտոնապես քանի մարդ է տուժել, խոսվում է 15 տուժածի մասին, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Իրավապահները հաստատել են, որ հարձակվողը ոչնչացվել է:
     Ըստ տեղեկությունների՝ հարձակվողը Աֆղանստանից եկած 17-ամյա գաղթական է:

12214 | 0
Facebook