Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Նոր մանրամասներ Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից. զոհերի թիվը հասել է 84-ի

09:50, ուրբաթ, 15 հուլիսի, 2016 թ.
Նոր մանրամասներ Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից. զոհերի թիվը հասել է 84-ի

Ինչպես արդեն հաղորդել ենք, երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի Նիս քաղաքում բեռնատար ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց մեջ, ովքեր նշելիս են եղել Բաստիլի ազատագրման օրը: Ողբերգությունը, որի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 84 մարդ, տեղի է ունեցել քաղաքի` Անգլիական ափ հատվածում, այն պահին, երբ մարդիկ հավաքվել են տոնական հրավառությունը դիտելու:
     Ականատեսների խոսքերով` բեռնատարը սլացել է 60-70 կմ/ժամ արագությամբ: Նրանց տվյալներով` մեքենան ամբոխի միջով անցել է մոտ 2 կիլոմետր, մինչև ոստիկանները կարողացել եմ կանգնեցնել այն: Ինչպես հայտնի է, բեռնատարի վարորդն սպանվել է: Նշվում է, որ նա 31-ամյա թունիսցի է, ով ապրում է Նիս քաղաքում:

| | |
9376 | 0
Facebook
COMMENT.am