Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունը չի ցանկանում «Նաիրիտի» խնդրով կտրուկ որոշում կայացնել. «Հրապարակ»

10:30, շաբաթ, 18 հունիսի, 2016 թ.

«Իշխանությունը չի ցանկանում «Նաիրիտի» խնդրով կտրուկ որոշում կայացնել՝ վերջնական փակել կամ մաս-մաս վաճառել։ Բանն այն է, որ ռուսական կողմը դեռ վերագործարկման խոստումներ է տալիս, սակայն ոչինչ չի անում։ Լավատեղյակները պնդում են, որ դա կարող է քաղաքական աստառ ունենալ՝ սպասում են տեսնեն, թե Հայաստանն ինչպես է իրեն պահելու Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, որտեղ ռուսական կողմը փորձում է հաջողություն գրանցել հայկական կողմի հաշվին։ Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ից «Նաիրիտում» կրճատումներ կլինեն. 400 աշխատողից կմնա 100-ը, որպես պահպանության աշխատակիցներ։ Խոսակցությունները, թե գործարանը լիովին փակվելու ու բաժանվելու է 2 մասի՝ «Երևան» ՋԷԿ-ի և «Նաիրիտ–2»–ի միջև, իրականությանը չեն համապատասխանում։ «Որևէ բան չի վաճառվելու, որևէ բան որևէ մեկին չի տրվելու»,– տեղեկացրին մեր աղբյուրները։ Չնայած առաջին անգամ չէ, որ Ռուսաստանն այդ առնչությամբ խոստումներ է տալիս ու չի իրականացնում»,–գրում է թերթը։


     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

| | |
59460 | 0
Facebook