Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ահաբեկչություն Ստամբուլում. զոհերի թիվն անցել է մեկ տասնյակից

12:25, երեքշաբթի, 07 հունիսի, 2016 թ.
Ահաբեկչություն Ստամբուլում. զոհերի թիվն անցել է մեկ տասնյակից

Ստամբուլում այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն այս պահի դրությամբ հասել է 11-ի: Նրանցից 7-ը ոստիկաններ են, հայտնում է թուրքական Hurriyet-ը: Ըստ աղբյուրի՝ վիրավորում է ստացել 36 մարդ:

Նշենք, որ պայթյունը որոտացել էր Ստամբուլի կենտրոնում՝ Բեյազիտ շրջանում, գործի էր գցվել հեռակառավարվող ինքնաշեն ռումբը: Պայթյունը որոտացել է հենց այն պահին, երբ երթևեկելի հատվածով անցել է ոստիկանական ավտոբուսը, սակայն հնարավոր է, որ ահաբեկիչների թիրախը եղել է մարդատար ավտոբուսը, որը տեղից պոկվել է պայթյունից մի քանի վայրկյան առաջ:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել:

19264 | 0
Facebook