Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչ արդյունքներ են տվել EgyptAir-ի կործանված օդանավի որոնումները

10:45, ուրբաթ, 20 մայիսի, 2016 թ.
Ինչ արդյունքներ են տվել EgyptAir-ի կործանված օդանավի որոնումները

Միջերկրական ծովում արդեն 2-րդ օրն է՝ որոնում են EgyptAir-ին պատկանող А320 օդանավի մնացորդները: Հիշեցնենք, որ այն ռադարներից անհետացել էր երեկ՝ մայիսի 19-ին, Կահիրեի օդանավակայանում վայրէջք կատարելուց կարճ ժամանակ առաջ:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Իտալիայի և ԱՄՆ-ի նավերն ու օդուժը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունաստանի փրկարարները Կարպատոս կղզուց ոչ հեռու գտել են կապտասպիտակ բեկորներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կործանված ինքնաթիռին են պատկանում, սակայն փորձագետները դրա պատկանելությունը դեռ չեն հաստատել:

Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը կորել էր ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց: Հաստատված տվյալներով` MS804 չվերթի ինքնաթիռում եղել է 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, և անձնակազմի 10 անդամ: Ինքնաթիռը դուրս էր եկել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից և ուղևորվել Կահիրե:

15859 | 0
Facebook