ԱՄՆ Տեխաս նահանգում` Մեքսիկայի սահմանի մոտակայքում, ուղևորատար ավտոբուս է վթարվել: Զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորների թիվը հասնում է 44-ի: Նախնական տվյալներով` վարորդը չի կարողացել մայրուղում կառավարել ավտոբուսն, ու այն շրջվել է:
7 ուղևոր մահացել է տեղում, 1-ը մահացել է հիվանդանոցում: Ավտոբուսի վարորդը ողջ է մնացել: Ավտովթարի պատճառները պարզվում են: